«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ոչնչության գերակտիվության բուն պատճառը

Ոչնչության գերակտիվության բուն պատճառը
11.04.2025 | 07:50

Տևական ժամանակ է՝ գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում։ Մաքուր ապուշություններ։

Է՛լ կառավարության նիստերն է վերածում մեկ դերասանի թատրոնի, է՛լ Մատենադարանն է վերածում աղանդ հիշեցնող պսևդո-կրթական շարժման հարթակի, է՛լ ֆեյսբուքում է ապուշություններ դուրս տալիս…

Ինչու՞:

Որովհետև գիտի, զգում է, հասկանում է, որ է՛լ ինքը հետաքրքիր չի։

Մարդիկ մեծամասամբ իր նկատմամբ անտարբեր են։ Համարում են անցած էտապ։

Աչքերը չորս արած՝ նոր առաջնորդ են փնտրում։

Էլ գերագույն դավաճանը ոչ մեկին հետաքրքիր չի։

Այ դրա՛ մեջ չի կարողանում «տեղավորվել» գերագույն դավաճանը։ Նախընտրում է, որ իրեն թունդ խոսքով հիշեն, նույնիսկ հայհոյեն, բայց չարհամարհեն։

Իսկ արհամարհանքը «հերոստրատի տեսակի» մղձավանջն է - էդքան բան։

Ըստ իս, սա է էդ ոչնչության գերակտիվության բուն պատճառը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ